Զանգել

Ճիշտ SMM
Մաքսիմալ արդյունք

SMM MAX Agency՝ նորաստեղծ ՍՄՄ թիմ, որը հատուկ ձևավորվել է փոքր և միջին բիզնեսների համար: Մենք գիտենք՝ ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնում սկսնակները, որովհետև մենք էլ հենց այդ ճանապարհին ենք:

Կատարյալ արդյունքի համար
Տեսնել փաթեթները

Գովազդներ

Թիրախավորված արշավներ՝ ճիշտ մարդկանց ճիշտ պահին հասնելու համար

Առաջխաղացում

Կառուցված բովանդակություն՝ բիզնեսի տեսանելիությունն ու վստահությունը բարձրացնելու համար

Վաճառքներ

Սոցիալական ներգրավումը վերածված նպատակային գործողության

Մեր նպատակն է տալ առավելագույն արդյունք՝
առանց գերբյուջեների ու բարդ ձևաչափերի

Մենք առաջարկում ենք հասանելի փաթեթներ՝ կառուցված իրական կարիքների շուրջ․ ճիշտ ռազմավարություն, արդյունավետ կոնտենտ և կայուն ներկայություն սոցիալական հարթակներում: Մենք չենք խոստանում հրաշքներ:

Բայց խոստանում ենք՝ աշխատել ձեզ հետ թափանցիկ, ուշադիր ու ստեղծագործ՝ օգնելու համար ձեր բիզնեսին տեսանելի դառնալ, ճանաչելի աճել ու վստահ քայլել առաջ:

Զանգահարել

3 փաթեթներ`
համապատասխան Ձեր կարիքներին

S

90,000 60,000 դրամ/ամիս
  • Սկսնակ բիզնեսների համար
  • Բազային ներկայություն
  • Պարզ լուծումներ
Գլխավոր

M

120,000 90,000 դրամ/ամիս
  • Փոքր բիզնեսների համար
  • Ակտիվ առաջխաղացում
  • Լսարանի աճ

L

150,000 120,000 դրամ/ամիս
  • Միջին բիզնեսների համար
  • Լրիվ կառավարում
  • Հատուկ լուծումներ
Կապնվել

Հաճախ տրվող հարցեր

Ձեր հարցերին մենք արդեն պատասխանել ենք
Ինչո՞ւ են ձեր ծառայությունների արժեքները մատչելի

Մեր գլխավոր նպատակը փոքր և միջին բիզնեսներին, ինչպես նաև սկսնակ բիզնեսներին աջակցելն է: Մենք հասկանում ենք, որ բիզնեսի սկզբնական փուլում մեծ բյուջե նախատեսելը դժվար է, բայց լավ ու պրոֆեսիոնալ SMM-ը կարևոր է հաջողության համար: Այդ պատճառով մենք հատուկ մշակել ենք մատչելի փաթեթներ, որպեսզի դուք կարողանաք ստանալ որակյալ արդյունք՝ առանց բյուջեն գերծախսելու: Մեզ համար առաջնահերթ է, որ ձեր բիզնեսը աճի, և մենք ձեր կողքին լինենք հենց այդ փուլում:

Ինչպե՞ս եք կազմակերպում SMM աշխատանքը

Մենք յուրաքանչյուր բիզնեսի համար կազմում ենք անհատական ռազմավարություն՝ հիմնված ձեր նպատակների և բիզնեսի առանձնահատկությունների վրա: Այնուհետև պատրաստում ենք կոնտենտ պլան, ստեղծում բովանդակություն և անցնում առաջխաղացման աշխատանքներին:
Մեր փաթեթները ներառում են նաև գովազդային արշավների կառավարում: Այս ամբողջ գործընթացը օգնում է ձեզ ստանալ առավելագույն արդյունք՝ մեծացնելով էջի ակտիվությունը, հաճախորդների ներգրավվածությունը և իհարկե՝ վաճառքները:

Ի՞նչ ծառայություն եք մատուցում

Մենք մասնագիտացած ենք Սոցիալական Մեդիա Մարքեթինգի (SMM) ծառայության մեջ, և հենց դա ենք անում լավագույնս: Մեր SMM ծառայությունը ներառում է բիզնեսի համար անհատական ռազմավարության մշակում, բովանդակության (կոնտենտ) պլանավորում, տեքստերի ու վիզուալների պատրաստում, էջերի պրոֆեսիոնալ վարում, գովազդային արշավների կազմակերպում և անալիտիկ արդյունքների մշտական վերլուծություն: Մենք ստեղծում ենք ոչ թե պարզապես գրառումներ, այլ բովանդակություն, որը ներգրավում է, հետաքրքրում և վաճառք է բերում:
Մեր նպատակը՝ ձեր բիզնեսի ներկայությունը սոց․ հարթակներում դարձնել ակտիվ, վստահելի և շահութաբեր:

Ինչո՞ւ ընտրել հենց մեզ

Մենք աշխատում ենք բիզնեսի կողքին, ոչ թե միայն նրա համար: Մեր թիմի նպատակն է, որ ձեր սոցիալական էջերը չլինեն պարզապես ակտիվ, այլ բերեն իրական արդյունք:
Մենք չենք խոստանում «հեքիաթային թվեր», բայց պարտավորվում ենք ապահովել պրոֆեսիոնալ, հասկանալի, թափանցիկ և արդյունավետ աշխատանք: Ձեր բյուջեն չենք վատնում, այլ ներդնում ենք այնտեղ, որտեղ դա կտա իրական աճ: